ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը այսօր հրամանագիր է ստորագրել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արայիկ Օրդուբեկյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Հիշեցնենք, որ այս գիշեր 1997թ. ծնված Արայիկ Սամվելի Օրդուբեկյանը Ադրբեջանի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել սեպտեմբերի 2-ին` ժամը 23:30-ի սահմաններում։
Լուսանկարը՝ tert.am-ի