Արդարադատության խորհրդի աշխատակազմը հայտարարում է դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացմամբ բաժինների համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին:
Որակավորման ստուգում անցկացնելու համար հիմք է ընդունվել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 25.08.2016թ. որոշումը` դատավորների թեկնածությունների ցուցակի քաղաքացիական մասնագիտացմամբ բաժինը` ութ, քրեական մասնագիտացմամբ բաժինը` հինգ, վարչական մասնագիտացմամբ բաժինը` երեք թեկնածուներով համալրելու անհրաժեշտության մասին:
ՀՀ դատական օրենսգրքի 115-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին բավարարող անձինք կարող են հայտերը ներկայացնել ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմ՝ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված որոշման հրապարակման օրվան հաջորդող օրվանից մեկամսյա ժամկետում:
Հայտարարության ամբողջական տեսքտին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։