Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 135․2 հոդվածով նախազգուշացվում է, որ տրանսպորտային միջոցներում արգելվում է ծխելը, իսկ այն խախտելու դեպքում տուգանք է սպասվում։ 135․2 հոդվածում նշվում է․
- Տրանսպորտային միջոցի (բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված տրանսպորտային միջոցների) վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
- Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:»: