Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր որոշում է ընդունել՝ Վերահսկիչ պալատի ներկայացուցիչներ Վարդան Առաքելայնին և Էդուարդ Սուքիասյանին Մինսկ գործուղման ծախսերի վերաբերյալ.
«Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Եվրասիական տնտեսական հանձնաժողովում և Եվրասիական տնտեսական միության դատարանում արտաքին աուդիտի (հսկողության) իրականացման նպատակով բարձրագույն վերահսկիչ մարմինների համատեղ վերահսկողական աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի աշխատակազմի 8-րդ վարչության պետ Վարդան Առաքելյանի և Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի աշխատակազմի մեթոդաբանության և միջազգային կապերի վարչության գլխավոր մասնագետ Էդուարդ Սուքիասյանի՝ 2016 թվականի սեպտեմբերի 4-12-ը Բելառուսի Հանրապետություն (Մինսկ), իսկ 2016 թվականի սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 14-ը՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղումների հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»: