2016 թվականի սեպտեմբերի 1-ից Երևան քաղաքի Հրաչյա Աճառյան և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Հրաչյա Աճառյան փողոցով Մարշալ Բաբաջանյան փողոցի կողմից դեպի Ալեքսանդր Մյասնիկյան պողոտայի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար նշված խաչմերուկում կարգելվի հետադարձ կատարելը: