«Զվարթնոց»օդանավակայանում ձերբակալված՝ ապօրինի զենքի առքի և փողերի լվացման մեջ մեղադրվող 30-ամյա Սերգեյ Միրոնովը վերադարձել է Մոսկվա. այս մասին հայտնում է РИА Новости-ին՝ հղում անելով նրա պաշտպան Կարեն Ներսիսյանին:
Փաստաբանն հայտնել է, որ Միրոնովն անարգել կարող է լքել Հայաստանի Հանրապետության տարածքը:
Սակայն հետաքրքրական է այն, որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նրա ժամանակավոր կալանքի միջնորդության հարցի քննությունից հետո նրա պաշտպանը հայտնել էր, որ թեև դատարանը մերժել է նրան կալանքի տակ առնելու միջնորդությունը, սակայն Միրոնովը Հայաստանը չի կարողանա լքել մինչև արտահանձնման վերաբերյալ որոշում չլինի:
Հիշեցնենք, որ Միրոնովը 2016 թ. մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից ԱՄՆ քր. օր.-ի 18-րդ գլխի 371-րդ և 3155-րդ հոդ. (զենքի արտահանման վերահսկման օրենքը խախտելու նախնական համաձայնություն/, 22-րդ գլխի 2778-րդ «b» կետի 2-րդ մասի և «c» կետի, 18-րդ գլխի 2-րդ և 3551-րդ հոդ. )զենքի արտահանման վերահսկման մասին օրենքի խախտման փորձ/, 18-րդ գլխի 1956-րդ հոդ. «h» և «a» կետերի և 3551-րդ հոդ. (փողերի լվացման նախնական համաձայնություն), 18-րդ գլխի 1956-րդ հոդ. «a» կետի 2-րդ մասի և 355.1-րդ հոդ (փողերի լվացում) հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար: