Շենգավիթում հայտնաբերվել է Մանկավարժական համալսարանի դասախոսի դի

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող բազմաբնակարան շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է 58-ամյա տղամարդու` Հովհաննես Ղազարյանի դիակը:

Քննչական կոմիտեից Իրավաբան.net-ին հայտնեցին, որ անձը չպարզված հանգամանքներում հանկարծամահ է եղել: Հովհաննես Ղազարյանը Խաչատուր Աբովյանի անվան պետական  մանկավարժական համալսարանի դասախոս էր, դասավանդում էր փիլիսոփայություն:

Դեպքի առիթով տարվում է քննություն:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել