Արմեն Լամբարյանը կմնա կալանքի տակ

Վերաքննիչ դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը. նա կշարունակի կալանքի տակ մնալ:

Նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը բողոքարկել էր Արմեն Լամբարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կալանավորումն ընտրելու որոշումը, ինչպեսև միջնորդել՝ գրավ կիրառել:

Ինեսսա Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ բողոքի քննությանը դատախազը չի ներկայացել, միայն քննիչն է ներկա գտնվել և վերջինս առարկել է պաշտպանի միջնորդությանը նշելով, որ Ա. Լամբարյանը կարող է խուսափել և խոչընդոտել գործի քննությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել