«Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն»-ը կլուծարվի

Կառավարության սեպտեմբերի 2-ի նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» ՓԲԸ-ի լուծարմանը: Որոշման նախագիծը ներկայացնելու է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Որոշման նախագծից տեղեկանում ենք, որ «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը» պետք է լուծարվի, դրա անշարժ և շարժական ամբողջ գույքն անհատույց օտարվի պետությանը, այնուհետև պետության կողմից այդ ամբողջը անհատույց օգտագործման իրավունքով հատկացվի նորաստեղծ «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամին:

Որոշման նախագծում մանրամասնորեն ներկայացված են շարժական գույքի ամբողջական ցանկը: Ընկերության շարժական գույքի ու ակտիվների ամբողջական արժեքը  3 միլիարդ 735 հազար դրամ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել