ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ օգոստոսի 30-ին, ժամը 13.20-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուրի ամառանոցներում՝ Այգեգործական 60 թաղամասի տներից մեկի երկրորդ հարկի տանիքից քաղաքացին ընկել է առաջին հարկի տանիքին և վնասել ուսը. քաղաքացուն տանիքից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Ա. Մ.-ին (ծնված 1972 թ.) առաջին հարկի տանիքից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ:
Տուժողի առողջական վիճակը գնահատվել է բավարար: