Ծառայողական խորհրդակցության ժամանակ հրամանատարը սպաներին հրահանգներ է տվել առաջիկա անելիքների մասին

Օգոստոսի 29-ին ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումներից մեկի և ենթակա զորամասերի հրամանատարների մասնակցությամբ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, այս մասին Իրավաբան.netը տեղեկանում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Ծառայողական խորհրդակցության ժամանակ քննարկվել են զորամասի մարտական պատրաստության, զինծառայողների մարտունակության կատարելագործման և մասնագիտական ունակությունների զարգացմանը, ինչպես նաև նոր ուսումնական փուլի ընթացքում տեղ գտած թերությունների ու բացթողումների վերացմանը վերաբերող հարցեր:

Խորհրդակցության ավարտին բանակի հրամանատարը առաջիկա անելիքների վերաբերյալ պատասխանատու սպաներին տվել է համապատասխան ցուցումներ և հրահանգներ:

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել