Սերժ Սարգսյանի օգոստոսի 13-ի հրամանագրով դադարեցվել են վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գայանե Կարախանյանի լիազորությունները.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի օգոստոսի 9-ի ԱԽ-16-Ո-12 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գայանե ԿԱՐԱԽԱՆՅԱՆԻ լիազորությունները 2016 թվականի օգոստոսի 14-ից համարել դադարած»: