Կարմիր գծերով կայանատեղիների հարցում ՃՈ-ն համագործակցում է քաղաքապետարանի հետ

Քաղաքացիների կողմից բազաթիվ են ահազանգերը, երբ կարմիր գծերով եզերված ավտակայանտեղիում կանգնած լինելու ժամանակ  ճանապարհային երևեկության կանոնների խախտում է արձանագրվել: Հիմնականում խոսքն այն դեպքի մասին է, երբ կարմիր գծերը խաչմերուկներից չնչին հեռավորության վրա են գծված: Վերջերս ֆեյսբուքյան «Ճանապարահային ոստիկանություն, կարմիր գծեր» խմբում  քաղաքացիներից մեկը լուսանկարներ էր հրապարակել, որ Վարդանանց նրբանցքի բակային հատվածում կարմիր գծեր են ներկում:

Իրավաբան.net-ի այն հարցին, թե արդյոք Ճանապարհային ոստիկանությունը այս հարցում համագործակցումէ քաղաքապետարանի հետ և ինչպե՞ս են կարգավորվում նման խնդիրները, Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը պատասխանեց, որ այո, համագործակցում են և խնդիրների դեպքում՝ դրանք շտկվում են:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել