Քննիչը միջնորդել է կալանքը երկարացնել՝ աննախադեպ «հիմնավորում» բերելով

Պատգամավորից շորթում կատարելու համար մեղադրվող «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի կալանքի ժամկետը երկարացնելու ՀՔԾ-ի կողմից ներկայացված միջնորդությունն այսօր քննվելու է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց Ա. Հովհաննիսյանի պաշտպան, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

Նա նշեց, որ կալանքը երկարացնելու միջնորդությունը նախաքննական մարմինը աննախադեպ եկրպով է հիմնավորել. «Անի Հովհաննիսյանը, ազատության մեջ մնալով, … կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վերաբերյալ վարկաբեկիչ նյութերի հրապարակման կամ հրապարակային սպառնալիքի եղանակով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել