Նախագահի հրամանագրով զինվորական ծառայության ժամկետը երկարաձգվել է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 25-ին հրամանագիր է ստորագրել՝ ՊՆ Հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարի զինվորական ծառայության ժամկետը երկարաձգելու մասին.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայության անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ զինվորական ծառայությունը երկարաձգել հինգ տարի ժամկետով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել