ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել այն մասին, որ այսօր հանդիպում է ունեցել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ։
«Քիչ առաջ ՀՀ ՊՆ-ում հանդիպում ունեցա նախարար Սեյրան Օհանյանի հետ։ Քննարկման թեման վերջերս ԼՂՀ ՊԲ առաջնագիծ մեր կատարած այցն էր և այն հարցերը, որ արծարծել եմ «Արաքսից Թալիշ. նոր առաջնագիծ հոդվածում», այդ թվում՝ չորսօրյա պատերազմի ընթացքում ի հայտ եկած խնդիրները։ Հանդիպման նախաձեռնությունը նախարարինն էր»։
Իրավաբան․net