Օգոստոսի 25-ին, ժամը 16.18-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածավան-Գետափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-17 ավտոճանապարհի Արագածավան-Գետափ հատվածի 3-րդ կմ-ին “Mitsubishi Pajero” մակնիշի 13 AS 900 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1968 թ. ծնված Ս. Ա., ՌԴ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորակը (մոտ 5 մ). ուղևոր Ա. Պ.-ը տեղում մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է Արմավիրի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Փրկարարներն հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Մեր տեղեկություններով, վթարի ենթարկվածները պայմանագրային զինծառայողներ են: