Շունը երրորդ անգամ քաղաքապետ է ընտրվել  ԱՄՆ-ում

Դյուկ անունով շունը, հավանաբար, Միացյալ Նահանգների ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկն է. նա արդեն երրորդ անգամ ընտրվել է Մինեսոտա նահանգի Կորմորանտ քաղաքի քաղաքապետ. փոխանցում է ABC News-ը:

9-ամյա շունն առաջին անգամ քաղաքապետ ընտրվել էր 2014 թ-ին՝ քաղաքում անցկացվող ամենամյա տոնավաճառի ժամանակ, իսկ ընտրություններին մասնակցել էր 12 քաղաքացի:

«Բոլորը Դյուքի օգտին են քվեարկել, բացառությամբ մեկ քաղաքցու, ով քվեարկել էր նրա ընկերուհու՝ Լեսլիի օգտին»,- նշել է շան տերը՝ Դեյվիդ Ռիկը: Նրա օգտին է քվեարկել անգամ քաղաքապետի պաշտոնում առաջադրված միակ մարդ թեկնածուն՝ Ռիչարդ Շերբրուկը:

«Նա այնքան շատ բան է արել համայնքի համար: Չեմ պատկերացնում, որ ինչ-որ մեկը դեմ լիներ նրա թեկնածությանը»,-ավելացրել է «քաղաքապետի խնամակալը»:

Չնայած այն հանգամանքին, որ Դյուքի դերը մի փոքր անսովոր է, նա առաջին կենդանին չէ, որ նման պաշտոն է զբաղեցրել ԱՄՆ-ում: Ըստ Roadtrippers-ի տվյալների՝ երկրում քաղաքապետի պաշտոնում ընտրվել են 2 այլ շներ, մեկ կատու և Քլեյ Հենրի 3-րդ անվամբ այծը:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել