Վրաերթի ենթարկված երկու քաղաքացիներից մեկը անչափահաս է

Օգոստոսի 22-ին, ժամը 21.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցե ՃՏՊ՝ քաղաքացին վրաերթի է ենթակվել. անհրաժեշտ է շտապօգնություն: Հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Ռենո» մակնիշի (վարորդ՝ Լ. Դ.) ավտոմեքենան 10 LS 068 պ/հ վրաերթի է ենթարկել Լ. Ղ.-ին (ծնված 1976 թ.) և Ի. Ս.-ին (ծնված 2001 թ.):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել