Խոշոր ավտովթար Ջրվեժում. կա հինգ վիրավոր

Օգոստոսի 22-ին, ժամը 23.44-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ձորաղբյուր-Ջրվեժ-Գառնի ավտոճանապարհների խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են ՎԱԶ-2101 մակնիշի 41 DO 041 պ/հ (վարորդ՝ Ա. Փ.) և ՎԱԶ-2106 մակնիշի 34 UR 063 պ/հ (վարորդ՝ Ա. Զ) ավտոմեքենաները, ինչի հետևանքով վարորդ Ա.Զ.-ը (ծնվ. 1950 թ.) և 4 ուղևորները (Ա.Փ.-ը, Մ. Գ.-ը, Վ. Մ.-ը և Ս. Կ.-ը) տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Սրբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են մեքենաները և փակել բալոնի փականը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել