Այսօր՝ օգոստոսի 21-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 20։00-ի սահմաններում Չարենցավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին հայտնել են, որ կանչով մեկնել են Երևան-Սևան ավտոճանապարհի 31-րդ կմ հատված՝ Չարենցավանի վարչական շրջան, որտեղ Samand մակնիշի 26 UL 143 համարանիշի ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությանը վատացել է։ Վարորդը մահացել է ճանապարհին, շտապօգնության մեքենայում։
Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխելու ժամանակ շտապօգնության ավտոմեքենայի մեջ է եղել նաև մահացածի դոսւտրը, որը տեսնելով, որ հայրը մահացել է, բացել է մեքենայի դուռը և իրեն դուրս է նետել: Նա նույնպես տեղում մահացել է։
Այս պահին մահացածների դիերը տեղափոխվել է Չարենցավանի հիվանդանոցի դիահերձարան։
Կայքի տեղեկություններով, մահացած տղամարդու կինը նույնպես եղել է ավտոմեքենայում։
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում: