Արձակուրդից անսպասելի հետ է կանչվել Լեւոն Երանոսյանը

Փոխոստիկանապետ, ներքին զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը, որին հուլիսի 31-ի դեպքերից հետո ուղարկել էին մեկամսյա արձակուրդի, շտապ հետ է կանչվել։ Ըստ NEWS.am-ի տեղեկությունների՝ այն անսպասելի է եղել Լեւոն Երանոսյանի համար։

Արձակուրդից շտապ հետ կանչելու վերաբերյալ ոստիկանությունից չեն մանրամասնում։ «Լեւոն Երանոսյանը հետ է կանչվել ծառայողական անհրաժեշտությունից ելնելով»,-մեզ հետ զրույցում հայտնել են ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ հուլիսի 30-31-ին Խորենացի փողոցում եւ Սարի թաղում ցուցարարների ու լրագրողների նկատմամբ կատարաված բռնությունները տեղի էին ունենում Լեւոն Երանոսյանի ներկայությամբ։ Իսկ նրա եղբայր Լեռնիկ Երանոսյանը գլխավոր դերակատարներից էր՝ ծխանռնակներ էր նետում ցուցարարների վրա։ Լեռնիկ Երանոսյանին հեռացրեցին աշխատանքից, իսկ Լեւոն Երանոսյանին ուղարկեցին մեկամսյա արձակուրդի։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել