Կառավարությունը կրճատել է քարտերով գործուղումների ծավալը 30%-ով

Գործադիրն ընդունել է «ՀՀ 2016թ. պետբյուջեի «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին ավիատոմսերի գնման նպատակով վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակներ սահմանելու մասին» որոշում:

Հարցի կարգավորմանն ուղղված քայլերը պայմանավորված են ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականներով ավիատոմսերի ամրագրման միասնական պետական համակարգի ներդրման միջոցառումների իրականացման շրջանակում վարկային քարտային չափաքանակներ սահմանելու անհրաժեշտությամբ:

Կարգավորման նպատակը ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման, գյուղատնտեսության, ֆինանսների, տրանսպորտի եւ կապի, էներգետիկայի եւ բնական պաշարների, բնապահպանության, կրթության եւ գիտության, մշակույթի, քաղաքաշինության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների, ՀՀ ԿԱ ոստիկանության, պետական եկամուտների կոմիտեի, միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ինչպես նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության գծով նախատեսված որոշ բյուջետային ծախսերի լիարժեք եւ արդյունավետ կատարումն է:

Վարչապետը հանձնարարել է որոշման նախագծով ներկայացված ՀՀ 2016թ. պետբյուջեի հատկացումների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները կրճատել 30 տոկոսով:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել