ՃՈ. Երևանում ընդլայնվել է որոշ փողոցների տեսախցիկների աշխատանքային տիրույթը

Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ Երևան քաղաքի որոշ խաչմերուկներում, տեսանկարահանող սարքերի ավելացմամբ պայմանավորված, ընդլայնվել է դրանց աշխատանքային տիրույթը, ինչի արդյունքում, մասնավորապես, տեսանկարահանման միջոցով արձանագրվում են Երևան քաղաքի Բաղրամյան-Օրբելի և Տիգրան Մեծ-Սարի-թաղ 12-րդ փողոցների (Սարալանջի փողոցի ուղղությամբ) խաչմերուկների հատվածում թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել