Գործադիրը համաձայնություն է տվել Բելգիայի Թագավորության առաջարկին

Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելգիայի Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Որոշմանը կից տեղեկանքի համաձայն՝ նոր hամաձայնագրի նախագիծն ուղղված է «Բաց երկնքի» քաղաքականության սկզբունքների ներդրմանը և երկու երկրների ավիաընկերությունների համար ազատ մրցակցային դաշտի ապահովմանը:

Նախագծի ընդունումը թույլ կտա ընդլայնել հայ-բելգիական համագործակցությունն ավիացիայի ոլորտում, կնպաստի երկու երկրների միջև զբոսաշրջության և տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Նախագծով հիմնականում սահմանվում և կարգավորվում են միջազգային օդային փոխադրումների իրականացման համար նշանակված ավիաընկերությունների լիազորությունները, իրավունքներն ու պարտականությունները, թռիչքային և ավիացիոն անվտանգության պահանջների պահպանման դրույթները, սակագների ձևավորման, արդար մրցակցության, ավիաընկերությունների միջև կոմերցիոն համագործակցության վերաբերյալ դրույթները, կիրառվող օրենքները, տարաձայնությունների լուծման կարգը:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել