Անձնագրային հարցերով որ դեպքերում դիմումատուն պետք է պարտադիր դիմի անձամբ և որ դեպքերում՝ լիազորված անձի միջոցով

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է, թե անձնագրային և քաղաքացիության հարցերով որ դեպքերում դիմումատուն պետք է պարտադիր դիմի անձամբ, իսկ որ դեպքերում նաև լիազորված անձի միջոցով (ընդ որում հասարակ գրավոր ձևով լիազորագրով, առանց նոտարական վավերացմամբ): Նա նշել է.

«Անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև տարածքային անձնագրային ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների շրջանակներում ՀՀ օրենսդրությամբ հստակ սահմանված են դեպքերը, երբ՝

1.Կոնկրետ գործողության համար պարտադիր պետք է դիմի դիմումատուն՝ այսինքն լիազորված անձի միջոցով հնարավոր չէ իրականացնել նշված գործողությունը,

2. Հնարավոր է դիմել լիազորագրով, այդ թվում նաև առանց նոտարի կողմից հաստատվելու:

Անձամբ կամ օրինական ներկայացուցչի կողմից դիմելու դեպքերը

1) Անձնագիր ստանալու դիմումն անձամբ ներկայացնում է անձը, մինչև 16 տարեկան երեխաների դեպքում ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը, անգործունակների դեպքում՝ օրինական ներկայացուցիչը:

2) ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումն անձը ներկայացնում է անձամբ, անգործունակների դեպքում՝ օրինական ներկայացուցիչը:

Լիազորագրով (այդ թվում նաև հասարակ գրավոր ձևով) դիմելու դեպքերը

Լիազորագրով (այդ թվում նաև առանց նոտարի կողմից վավերացված, հասարակ գրավոր ձևով) կարող են դիմել հետևյալ գործողությունների համար՝

1) անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգում,

2) անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշման կատարում,

3) ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանքի տրամադրում,

4) հանրային ծառայությունների համարանիշի վերաբերյալ տեղեկանքների տրամադրում,

5) քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքի տրամադրում,

6) ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ տեղեկանքի տրամադրում,

7) բնակչության պետական ռեգիստրում հաշվառում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել