ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, ՀՀ Տավուշի մարզպետարանը, ՀՀ ֆինանսների նախարարությունն ու Դիլիջանի համայնքը համատեղ նախագիծ են մշակել, որով նպատակ ունեն Դիլիջանի համայնքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչել:
Նախագծում կարդում ենք՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Պարզ լճի փողոցում իրականացվող ուսումնամեթոդական կենտրոնների և հանգստի գոտիների կառուցման և միջպետական Մ4 մայրուղուց կենտրոնները կապող տրանսպորտային ճանապարհի կարևորությունը Դիլիջան համայնքի վարչական սահմաններում գտնվող 0.3382 հա բնակավայրերի հողերի նպատակային նշանակության` խառը կառուցապատման գործառնական նշանակության, հողի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ:
Այսպիսով գործադիրը այսօր նպատակ ունի բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչել Դիլիջան համայնքի վարչական սահմաններում գտնվող` քաղաքացի Արա Ռոբերտի Գուլյանի սեփականության իրավունքով պատկանող 0.3382 հեկտար հողը:
Նշվում է, որ «ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից»: