ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունց տեղեկանում ենք, որ օգոստոսի 16-17-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Բուսաբանական այգու մոտակայքում՝ 300 ք.մ խոտածածկույթ, Նուբարաշեն 11-րդ փողոցի վերջնամասում՝ 600 քմ, Դալմայի այգիներում՝ գազալցակայանի մոտակայքում՝ 2500 քմ և ջերմահարվել 20 պտղատու ծառ, ՛՛Վալենսիա՛՛ ռեստորանային համալիրի մոտակայքում՝ 2500 քմ, Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի գերեզմանատանն մոտ՝ 5000 քմ խոտածածկույթ, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Նորավան թաղամասում՝ 600 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի սկզբնամասում՝ մոտ 3 հեկտար հնձված ցորենի արտ , Մարալիկ քաղաքի Նոր թաղամասում հնձված գարու արտը՝ մոտ 1.5 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Նարեկ» ռեստորանի հարակից տարածքում՝ մոտ 5000 քմ խոտածածկ տարածք:
Նախարարությունց տեղեկացանք, որ ներկա պահին բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: