Պետական ծառայողները ստացած արժեքավոր նվերները պետությանը չհանձնելու դեպքում կենթարկվեն պատասխանատվության

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքը նախատեսում է վարչական պատասխանատվություն պետական ծառայողների կողմից պաշտոնի բերումով ստացած արժեքավոր նվերները պետությանը չհանձնելու դեպքում:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքը սահմանում է՝ պետական ծառայողների կողմից պետական և ոչ պետական ձեռնարկություններից, հիմնարկներից և կազմակերպություններից, ինչպես նաև արտասահմանյան պետություններից, կազմակերպություններից, ֆիրմաներից պաշտոնի բերումով ստացած արժեքավոր նվերները սահմանված կարգով պետությանը չհանձնելը` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափով` նվեր ստացված առարկաների բռնագրավմամբ, իսկ դրանց բացակայության դեպքում` տուգանքի նշանակում նվերի արժեքի քառապատիկ չափով:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել