Հաստատվել են բակալավրի հեռակա ուսուցման ընդունելության տեղերը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել են ՀՀ պետական բուհերի բակալավրի կրթական ծրագրով 2016/2017  ուսումնական տարվա հեռակա ուսուցման ընդունելության տեղերը՝  ըստ բուհերի և մասնագիտությունների:

Համաձայն հրամանի՝  պետական բուհերին հատկացվել է 8048 հեռակա ուսուցման տեղ, այդ թվում 634 տեղ բանակից զորացրվածների համար:

Միաժամանակ  բարձրագույն ուսումնական հաստատություններին հանձնարավել է ուսման վարձի չափը սահմանել առկա ուսուցման համապատասխան մասնագիտության համար հաստատված վարձի սահմաններում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել