Հանրային ծառայողների և բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից նվերների ընդունման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության» մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով: Որով նախատեսվում է, թե որ դեպքում կարող է հանրային ծառայողը և բարձրաստիճան պաշտոնատար անձը ընդունել նվերներ: «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի տեղական փորձագետ, փաստաբան Մարատ Ատովմյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ նշված հոդվածի համաձայն «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի պաշտոնատար անձչհանդիսացող անձի: «Նվեր» հասկացությունը մասնավորապես չի ընդգրկում կենցաղային հյուրընկալությունը, ազգականից, բարեկամից կամ ընկերոջից ստացած նվերը,եթե նվերը էությամբ և չափով ողջամտորեն համապատասխանում է միմյանց միջև հարաբերությունների բնույթին։
Հանրային ծառայողը կամ բարձրաստիճան պաշտոնատար անձը չպետք է ընդունի նվեր կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տա, որը կապված կլինի իր լիազորությունների իրականացման հետ, բացառությամբ`
1) պաշտոնական միջոցառումների ժամանակ սովորաբար տրվող նվերների, պարգևների և կազմակերպվող հյուրասիրության.
2) ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող գրքերի, համակարգչային ծրագրերի և նմանատիպ այլ նյութերի.
3) կրթաթոշակի, դրամաշնորհի կամ նպաստի, որ տրվել են հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքում։
Եթե այս կետերում նշված գույքային ոչ սպառողական նվերը իր արժեքով գերազանցում է 100.000 ՀՀ դրամը, ապա`
1) վերադաս ունեցող հանրային ծառայողը կամ բարձրաստիճան պաշտոնատար անձն իր վերադասի համաձայնությամբ, իսկ վերադաս չունեցողն իր նախաձեռնությամբ նվերը տրամադրում է բարեգործության, կամ
2) այդ նվերը համարվում է համապատասխան մարմնի սեփականությունը և գույքագրվում է որպես այդպիսին:
Եթե նշված, սակայն օրենքով չնախատեսված նվերն իր արժեքով գերազանցում է 100.000 ՀՀ դրամը, ապա վերադաս ունեցող հանրային ծառայողը կամ բարձրաստիճան պաշտոնատար անձը այդ մասին հայտնում է իր վերադասին:
Թույլատրելի համարվող նվերի արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական գինը, որը նվեր ստացողը գիտեր կամ կարող էր իմանալ նվերի ընդունման պահին կամ դրա ընդունումից հետո:
Ըստ «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի տեղական փորձագետ, փաստաբան Մարատ Ատովմյանի,
վերոգրյալ օրենքում խոսքը գնում է միայն հանրային ծառայողների և բարձաստճան պաշտոնատար անձանց նվերների ընդունմանը, իսկ իրենց հետ փոխկապակցված անձանց մասին խոսք չի գնում:
Պարոն Ատովմյանի կարծիքով միանգամայն չի բացառվում, որ նվերներ վերցնելը կարող է կապված լինել կոռուպցիոն ռիսկերի հետ: «Շատ ենք հանդիպում այնպիսի դեպքերի, որ ծանոթանալով բարձրաստիճանպաշտոնատար անձի և իր հետ փոխկապակցված անձի կամ անձանց հայտարագրերին` նկատում ենք, որ տվյալ պաշտոնյան կամ իր հետ փոխկապակցված անձը բավականին մեծ գումարների հասնող նվերներ է ստանում: Այստեղ հանրության մոտ միանգամից հարց է առաջանում, թե՞ դաի՞նչ նվեր է, ո՞վ է հանձնել, և ինչի՞ դիմաց է հանձնել»,-ասաց մեր զրուցակիցը:
Պարոն Ատովմյանը վերջում ավելացրեց, որ մենք ունենք ինստիտունցիոնալ և օրենսդրական բաց, ինչը հնարավորություն չի տալիս բացահայտել այս ամենը: «Հուսով եմ, որ մենք շուտով կքրեականացնենք ապօրինի հարստացումը և կունենանք անկախ ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին, որի գործառույթներից մեկը կլինի նաև նվերների ինստիտուտիկանոնակարգումն ու սանկցիաների կիրառումը օրենքը խախտելու համար ինչպես հանրային ծառայողների և բարձրաստիճան պաշտոնյաների, այնպեսէլ նրանց ընտանիքների անդամների նկատմամբ»,-ասաց նա:
Իրավաբան.net