Հայտնաբերվել է դի՝ որովայնի շրջանում հրազենային վնասվածքով

Իջևան քաղաքում հայտնաբերվել է դի, որի վրա հրազենային վնասվածք է եղել: Այս մասին Իրավաբան.net-ին փոխանցեցին ՀՀ ոստիկանությունից: Դին ոստիկանությունը հայտնաբերել է այսօր. «Ամսի 16-ին 8.45 ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Մարզպետի տղա կոչվող հուշաքարի մոտակայքում վնասվածքով դի կա: Մեկնել է օպերատիվ խումբ և նշված վայրում հայտնաբերել Վաչագան Ա.-ի դին՝ որովայնի շրջանում հրազենային վնասվածքով»,- նշեցին ոստիկանությունից՝ հավելելով, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել