Հրդեհ է բռնկվել «Գրանդ սպորտ» համալիրում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ օգոստոսի 15-ին, ժամը 07.09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Շահամիրյան փողոցում գտնվող «Գրանդ սպորտ» համալիրի շոգեբաղնիքում:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 61 հասցեում գտնվող «Գրանդ սպորտ» ՍՊԸ-ին պատկանող մարզաառողջարարական համալիրի 1-ին հարկի շոգեբաղնիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.44-ին, մարվել՝ 07.57-ին:

Այրվել է շոգեբաղնիքի (մոտ 6 քմ) պատերի և առաստաղի փայտյա երեսապատումը, լոգասենյակի (մոտ 8 քմ) կախովի առաստաղը, 3 դուռ և վարագույրները, ջերմահարվել է հանդերձարանի կախովի առաստաղը (մոտ 32 քմ). տուժածներ չկան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել