Հայտնաբերել են փաթեթ, որի մեջ առկա են եղել կանաչավուն զանգվածներ

Օգոստոսի 11-ին`ժամը 8.45-ի սահմաններում,  ՀՀ  ԱՆ  «Կոշ»  քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով,  ՔԿ հիմնարկի  բնակելի գոտու տարածքում գտնվող շինության հետնամասից հայտնաբերել են փաթեթ, որի մեջ առկա են եղել համապատասխանաբար  5.8 գրամ քաշով շագանակագույն  և  38.1 գրամ քաշով կանաչավուն զանգվածներ:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել