Շուրջ 4 անձ սպանվել է և հարյուրը վիրավորվել Թայլանդում տեղի ունեցած պայթունների հետևանքով: Պայթունների թիրախում զբոսաշրջիկներն են, ռումբերը պայթեցվել են հեռախոսային կապի միջոցով: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Զբոսաշրջիկները միանգամից խուճապի են մատնվել, երբ երկու պայթուն է տեղի ունեցել Հուա Հին ծովափնյա հանգստավայրում, արդյունքում մահացել է թայվանցի մեկ կին, իսկ 21 զբոսաշրջիկներ վիրավորվել են:
Ժամեր անց երկու փոքր ռումբեր պայթել են Պաթոնգ քաղաքի Պհուկետ ափում, որտեղ նույնպես հավաքվում են արտասահմանցի զբոսաշրջիկները: Թայլանդի ոստիկանությունը և տեղական լրատվամիջոցները հաղորդել են նաև այլ դեպքերի մասին:
Երկրի պաշտոնյաները վստահեցրել են, որ այս պայթեցումները ահաբեկչության հետևանք չեն, այլ լոկալ բնույթ են կրում և նախաձեռնվել է տեղի զինված խմբավորման կողմից, որը վերջին շրջանում ամրապնդում է սեփական զինված ներուժը, նշում է, որ այսկերպ փորձ է արվում երկրում քաոսային իրավիճակ ստեղծել:
Իրավաբան.net