Լուսավոր Հայաստան Կուսակցությունը միանում է Չորս+ նախաձեռնության ճանապարհային քարտեզին

2016թ․-ի ապրիլին հայ-ադրբեջանական հակամարտության սրացումը և հուլիսի 17-31- ը «Սասնա ծռեր» զինված խմբի ապստամբության փորձը ստիպում է բոլորիս ելքեր փնտրել դուրս գալու համակարգային այս ճգնաժամից, որում հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը: Լուսավոր Հայաստան Կուսակցությունը ստեղծման առաջին իսկ օրվանից հայտարարել է, որ Հայաստանում անհրաժեշտ է կատարել հրատապ և խորքային փոփոխություններ:

Հաշվի առնելով վերոհիշյալը՝ Լուսավոր Հայաստան Կուսակցությունը միանում է Չորս+ նախաձեռնության կողմից մշակված համակարգային ճգնաժամը հաղթահարելու ճանապարհային քարտեզին՝ այն դարձնելով իր քաղաքական օրակարգի բաղադրիչներից մեկը: Մենք համոզված ենք, որ ճգնաժամի հաղթահարման համար պետք է իրականացվեն ճանապարհային քարտեզում նշված բոլոր կետերը` ստիպելով իշխանություններին մինչև խորհրդարանական ընտրությունները գնալ հրատապ և առարկայական փոփոխությունների։

Լուսավոր Հայաստան Կուսակցության Խորհուրդ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել