Մարդատար ավտոմեքենան բախվում է բեռնատարին

Ռուաստանում դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Մարդատար ավտոմեքենան մեծ արագությամբ բախվել է բեռնատարին: Ինչպես երևում է կադրերից վարորդը փորձել է վազանց կատարել, սակայն չի նկատում դիմացից եկող մեքենան, արդյունքում նա կտրուկ արգելակում է, լինում է բախում, ընդ որում՝ տեսագրության մեջ երևում է՝ ինչպես են վթարված մեքենայից դուրս նետվում վարորդն ու ուղևորները:

Վթարի հետևանքով երկու երիտասարդ ու մեկ աղջիկ տեղափոխվում են հիվանդանոց, րոպեներ անց 19-ամյա վարորդը մահանում է:

NTV-ն տեղեկացնում է, որ երիտասարդը վարորդական վկայական ստացել էր ավտովթարից երեք օր առաջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել