Հարուցվել է քրեական գործ՝ եղբոր կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Դիլիջանի բնակչուհի Գ.Կոխլիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:  Առերևույթ հանցագործություն կատարած անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

2016 թվականի օգոստոսի 06-ին՝ ժամը 12:10-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ քրոջ ամուսնու եղբայրը կրակել է քրոջ՝ Գ.Կոխլիկյանի ուղղությամբ, և վերջինս տեղափոխվել է  հիվանդանոց:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։

Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի օգոստոսի 06-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի տներից մեկի բակում Դիլիջանի բնակիչ, 44-ամյա Վ.Եսայանն իր մոտ պահվող հրազենով կրակել է իր եղբոր կնոջ՝ 36-ամյա Գ.Կոխլիկյանի ուղղությամբ՝ պատճառելով մեջքի աջ գոտկային շրջանում հրազենային մարմնական վնասվածքներ և հրազենով դիմել փախուստի:

Դեպքի առթիվ 2016 թվականի օգոստոսի 06-ին Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վիճաբանության շարժառիթը։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2016 թվականի օգոստոսի 7-ին որոշում է կայացվել Դիլիջանի 44-ամյա բնակչին որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատաձգաբանական, դատահետքաբանական  համալիր փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել