Վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկան ու դիմել փախուստի

Օգոստոսի 8-ին, ժամը 22.30-ին, մարմնական վնասվածքներով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է դիմել 2006 թ. ծնված Անժելիկա Կ.-ն: Այս մասին հաղորդում են ոստիկանությունից: Ըստ աղբյուրի՝ աղջիկը հայտնել է, որ Եր. Քոչարի փողոցի թիվ 21 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն և թողնելով դեպքի վայրում` հեռացել է:

Ձեռնարկվում են միջացառումներ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել