Պաշպանության նախարարը նոր հրաման է արձակել. պահեստազոր են արձակվել բարձրաստիճան սպաներ

ՀՀ զինված ուժերում իրականացվող կադրային բարեփոխումների շրջանակում ՀՀ ԶՈՒ պահեստազոր են արձակվել 10 բարձրաստիճան սպաներ:

Համաձայն պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության՝ ՀՀ պաշպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով ՀՀ զինված ուժերի կայացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու և ՀՀ ԶՈՒ պահեստազոր արձակվելու կապակցությամբ գնդապետեր Ռաֆիկ Բեգլարյանը, Ավետիք Հարությունյանը, Կարեն Սարգսյանը, Արթուր Ղազարյանը, Գառնիկ Բարսեղյանը, Մկրտիչ Գաբրիելյանը, Սերյոժա Տավարածյանը, Արթուր Առուստամյանը, Ստանիսլավ Հովհաննիսյանը, Վարդան Խաչատրյանը պարգևատրվել են անվանական սպայական դաշույներով:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել