Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դեղատան պետ Սուսաննա Եգանյանը տուգանվեց

 Այսօր Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Պաշտպանության նախարարության N զորամասի դեղատան պետ, ենթասպա Սուսաննա Եգանյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը:

.

Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած հերթական դատական նիստի ժամանակ ամբաստանյալը դատարանին միջնորդել էր արագացված դատաքննություն կիրառել, ինչին կողմերը չէին առարկել: Դատարանը բավարարել էր պաշտպանության կողմի միջնորդությունը և անցել էր դատական վիճաբանությունների փուլին: Այսօր ավարտվեց դատական վիճաբանությունների փուլը, և դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու համար:.

.

Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը դռնբաց դատական նիստում հրապարակեց մեղադրական դատավճիռը: Դատարանը ամբաստանյալ Սուսաննա Եգանյանին մեղավոր ճանաչեց հանցանքի կատարման մեջ և որպես պատիժ նշանակեց տուգանք` մեկ միլիոն ՀՀ դրամի չափով, և ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ` վերջնական պատիժ նշանակեց 850 000 ՀՀ դրամ տուգանք:

.

Հիշեցենք, որ Սուսաննա Եգանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի դեղատան պետ, ենթասպա 17.07.2012թ. ժամը 14-ի սահմաններում կաշառք ստանալու պատրվակով քաղաքացի Արմենակ Ավդալյանից խաբեությամբ հափշտակել է 205.740 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար` վերջինիս որդուն ռազմական ինստիտուտ ընդունելուն աջակցելու և զինվորական ծառայության պիտանելիության մասին բժշկական հանձնաժողովի եզրակացությունն ապահովելու համար:

.

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել