Սարի թաղի դեպքերով Երևան քաղաքի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն ու այլ ծառայողներ ենթարկվեցին կարգապահական պատասխանատվության

Հուլիսի 19-ին Երևանի Խորենացու փողոցում և հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի առիթով ՀՀ ոստիկանությունում իրականացվող ծառայողական քննության նախնական արդյունքների հիման վրա ՀՀ ոստիկանության պետի հրամանով կարգապահական պատասխանատվության են ենթարկվել ոստիկանության մի շարք ծառայողներ:

1. Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու` ենթակա ուժերը հասարակական կարգի պահպանման ու հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ճիշտ չտեղաբաշխելու, իրավիճակից բխող պատշաճ միջոցառումներ չձեռնարկելու, պահպանվող անվտանգության գոտի երթի մասնակիցների մուտքը ժամանակին չսահմանափակելու, ինչպես և քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու և լրագրողական տեխնիկան վնասելու դեպքերը կանխելու ուղղությամբ բավարար միջոցներ չձեռնարկելու համար խիստ նկատողություն է հայտարարվել.
– ԵՔ վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանին.
– ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատար, ոստիկանության գնդապետ Խաչատուր Ավետիսյանին.
– ՊՊԾ ոստիկանության գնդի հրամատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հրայր Հայրապետյանին.
– ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Մկրտիչ Անտոնյանին.
– ՊՊԾ ոստիկանության գնդի 3-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության մայոր Խաչատուր Հովակիմյանին:
2. Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու` ծառայությունը պատշաճ չկազմակերպելու, հասարակական կարգի պահպանման ու հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ իրավիճակից բխող միջոցներ չձեռնարկելու, ինչպես և քաղաքացիական հագուստով անձանց կողմից քաղաքացիների եւ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու և լրագրողական տեխնիկան վնասելու դեպքերը ժամանակին չկանխելու համար հայտարարվել է.
– 1032 զորամասի ՀԿՊ 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար, կապիտան Նազարեթ Գևորգյանին՝ խիստ նկատողություն.
– ՀԿՊ 1-ին գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի տեղակալ, ավագ լեյտենանտ Ռոման Հովհաննիսյանին՝ խիստ նկատողություն.
– ՀԿՊ 1-ին գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, կապիտան Արմեն Հովհաննիսյանին՝ խիստ նկատողություն.
– ՀՀ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի /1032 զորամաս/ 3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, մայոր Վարդգես Պողոսյանին` նկատողություն.
– նույն գնդի ՀԿՊ 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար, կապիտան Արման Մնոյանին՝ նկատողություն.
– ՀԿՊ 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Նարեկ Հունանյանին` նկատողություն.
– ՀԿՊ 3-րդ գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Վահան Մամյանին
ՀՀ ոստիկանություն
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել