ՊՊԾ գնդի տարածքում վնասվածք ստացած ոստիկանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքում ծանր վնասվածք ստացած՝ նույն գնդի հերթապահ, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից: Նա հավելում է, որ ոստիկանին միացված է արհեստական շնչառության սարք, սրտանոթային համակարգի գործունեությունը պահպանվում է դեղամիջոցներով:

Ըստ Ահարոնյանի՝ Գագիկ Մկրտչյանն այս ընթացքում չորս անգամ ենթարկվել է վիրահատության, և բժիշկներն ամեն րոպե պայքարում են նրա կյանքի համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել