Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոր հրամաններ է ստորագրել՝ մի շարք նշանակումներ կատարելով համակարգում: Այսպես՝ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Արմեն Իսրայելյանը, ազատվելով Արագածոտնի մարզային վարչության պետի տեղակալի պաշտոնից, նշանակվել է Նոր Նորքի բաժնի պետ:
Արաբկիրի բաժնի պետ է նշանակվել Արթուր Հովհաննիսյանը, նա Արմավիրի բաժնի պետն էր, նրա փոխարեն նշանակվել է Արմեն Գասպարյանը, ով նախկինում Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետն էր:
Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ է նշանակվել Գարիկ Ղուկասյանը՝ ազատվելով ոստիկանության Կենտրոնական բաժնի պետի պաշտոնից, որը այժմ զբաղեցնում է Արման Հովհանիսյանը, վերջինս էլ ազատվել է Շենգավիթի բաժնի պետի պաշտոնից:
Ոստիկանապետի հրամանով էլ Հրաչ Խոստեղյանը նշանակվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ:
Իրավաբան.net