Երեխաների տրամադրվող անձնագրի նոր փոփոխությունը վաղն ուժի մեջ կմտնի

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մաին» ՀՀ օրենքում կատարվել է ևս մեկ փոփոխություն, որը վերաբերում է մինչև 16 տարեկան երեխաներին տրամադրվող բիոմետրիկ անձնագրերի վավերականության ժամկետին: Փոփոխությունն ուժի մեջ է մտնելու 2016 թվականի օգոստոսի 6-ին: Այս մասին տեղեկանում է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: Նա նշում է.

«Մինչ փոփոխությունը սահմանված էր դրույթ, համաձայն որի մինչև 16 տարեկան երեխաներին բիոմետրիկ անձնագիր տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով:

Փոփոխության համաձայն մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվելու է 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավելի, քան 18 տարին լրանալը: Նշված հանգամանքով պայմանավորված շրջանառության մեջ է դրվել նաև ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով մինչև 16 տարեկան երեխաներին տրամադրվող անձնագրերի վավերականության ժամկետի համար սահմանվելու է նույն ռեժիմը: Որոշումն ընդունվելու դեպքում լրացուցիչ կտարածվի իրազեկում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել