Զինծառայողը մահացել է աչքի շրջանում ստացած կրակոցից

Զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահան Վահեի Միքայելյանի հրազենային մահացու վիրավորում ստանալու հանգամանքները։

Նախնական տվյալներով՝   կրտսեր սերժանտ Վահան Վահեի Միքայելյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել ձախ աչքի շրջանում 2016 թվականի օգոստոսի 4-ին՝ ժամը 09-ի սահմաններում, դիտակետում դիտորդի պարտականություններն իրականացնելիս՝ իրեն ամրակցված ինքնաձիգից:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու զինծառայողի մահացու հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները, նշանակվել են փորձաքննություններ։

Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել