«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանը կոչ է հղել, որը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նրա իրավունքների պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Կոչում ասվում է.
«Մեր «Սասնա ծռերի» վիրավոր մարմինները որպես կամուրջ քո ոտքերի տակ դեպի մոտալուտ հաղթանակ, միայն այդ դեպքում ես կփոխեմ որոշումս, հույսով, որ շուտով կգրկախառնվենք իրարու, ապրելով ազատության բերկրանքը, և այն սերունդներին փոխացնելու երաշխիքով:
Իմ սիրելի հայ ժողովուրդ քեզ համար նահատակության բոլոր տեսակները ես ինձ համար համարում եմ պատվաբեր: Միշտ վախեցել եմ անիմաստ և էժան մեռել լինելուց:
Երկուսուկես տասնամյակ շարունակ արել եմ հնարավորինս, ամեն օր խոցոտվող մարմնիդ մի փոքրիկ վահան ծառայելով, հուլիսի 16-ից, որպես քո ձեռքին կենդանի սուր:
Իմ այս որոշումը՝ հացադուլը` պայքարի ձև է, թեկուզ նահատակութան գնալը քո ձեռքերում սուրն աներեր պահելն է: Այսօր իմ զորահրամանատարի՝ Ժիրայր Սեֆիլյանի կողմից արդեն ստացել եմ հացադուլը դադարեցնելու հորդոր և պահանջ, բայց այդ որոշումը կարող ես չեղարկել միայ դու: Այլևս այդ սուրը պատյան չտանելով»: