Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ համացանցում հայտնվել ու արագորեն տարածվում է մի վիրուս, որը ներկայացվում է ՀՀ Ոստիակնության անունից:
Վիրուս տարածողները օգտատերերին հայտնում են, թե իբր նրանք տուգանվել են ու պահանջում են տուգանքը մուծել: Սամվել Մարտիրոսյանը գրել է. «Վիրուսը նստում է Քրոմի մեջ։ Եթե չգիտեք էքոթենշնները մաքրելու ձեւը՝ պարզապես ջնջեք Քրոմը ու նորից տեղադրեք։ Նույնը կարող է գալ էլեկտրոնային նամակի ձեւով, նաև բջջային կա, սրա պոչը դեռ չի բռնվել»:
Իրավաբան.net