Այսօր տեղեկացրել ենք, որ առողջական խնդիրների պատճառով Գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարվել է Գևորգ Կոստանյանը: Նա իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական, ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը և լուսանկարներ.
Ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանում:
Մասնագիտական Գործունեություն
ՀՀ Ազգային ժողովի` 01.10.2013 թ. որոշմամբ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ:
2004թ.-ից մինչ այժմ ՀՀ կառավարության լիազոր-ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
2002թ. մինչ օրս դասավանդում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:
2011-2013թ.՝ ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
2008-2011թ.՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական, ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ:
2006 – 2008թ.՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:
2006թ.՝ ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական:
2003 – 2004թ.՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
2001-2003թ.՝ ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական:
1999 – 2001 թ.՝ ծառայել է ՀՀ զինված ուժերում։
1995-1999թ՝ ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության հարցերի վարչության առաջին կարգի խորհրդատու:
Կրթություն
Իրավաբանական կրթությունն ստացել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 1999թ.: 2006թ. Ուսումնառություն է անցել Մեծ Բրիտանիայի Նոտինգեմի համալսարանում: Ներկայումս սովորում է ՀՀ ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի դոկտորանտուրայում:
Ամուսնացած է, ունի դուստր և որդի:
Իրավաբան.net