Օգոստոսի 3-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ քաղաքացիական պաշտպանության, փրկարար ուժերի, թիկունքի և նյութատեխնիկական ապահովման, ինչպես նաև՝ ՓԾ Երևան քաղաքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություններում:
Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնտեսական բաժնի պետ-կենտրոնի պետի տնտեսական հարցերով օգնական է նշանակվել փ/ծ փոխգնդապետ Սուսաննա Մնացականյանը:
ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի այլ հրամաններով` Արագածոտնի ՄՓՎ պետի տեղակալ-բնակչության պաշտպանության բաժնի պետ Դմիտրի Պետրոսյանին և ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչություն տեխնածին վթարների բաժնի ավագ հրահանգիչ Խաչիկ Շմավոնյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետի կոչում:
Իրավաբան.net